Ղրղըզստանը և Տաջիկստանը երկուստեք հեռացնում են զորքերը սահմանից |azatutyun.am|
17:17 - 06 հունիսի, 2021

Ղրղըզստանը և Տաջիկստանը երկուստեք հեռացնում են զորքերը սահմանից |azatutyun.am|

azatutyun.am: Ղրղըզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են խաղաղ եղանակով կարգավորել սահմանամերձ շրջանում առկա վեճը և բանակները հեռացնել սահմանից: Կողմերը բանակցել և կնքել են արձանագրություն, որը տեղադրվել է Ղրղըզստանի կառավարության կայքէջում:

«Երկու երկրները հեռացնում են բանակները և տեխնիկան մշտական տեղակայման վայրեր և սահմանին են թողնում միայն սահմանային պարեկություն իրականացնող կանոնավոր ջոկատներ, տեղագրական աշխատանքային խմբերին հանձնարարվում է կարճ ժամանակահատվածում ավարտել ղրղըզական Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության պետական սահմանի հատվածի նկարագրումը»,- ասվում է հաղորդագրությունում:

Երկու երկրները պայմանավորվել են սահմանային հենակետերը տեղափոխել յուրաքանչյուր կողմում 3 կիլոմետր դեպի ներս, ինչը կընձեռի այդ տարածքներում արոտավայրերն օգտագործելու հնարավորություն: Ղրղըզստանի և Տաջիկստանի իշխանությունները պարտավորվում են «բացատրական աշխատանքներ անցկացնել տեղի բնակչության հետ»:

Վերջին միջադեպը գրանցվել է հունիսի 4-ին, երբ ղրղըզական կողմը հայտնել է, որ մի խումբ տաջիկ զինծառայողներ զրահապատ թեթև մեքենաներով հայտնվել են սահմանի վիճահարույց հատվածում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել