armtimes.com: Գյումրիում այսօր դպրոցականի մասնակցությամբ հերթական միջադեպն է գրանցվել։ Կեսօրն անց, ժամը 13:00-ի սահմաններում աջ ազդրի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 2000 թվականին ծնված մի երիտասարդ։ Տղան Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել շտապ բուժօգնության մեքենայով։
Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ասաց՝ տուժածին ընդունել, հետազոտել են։ Կատարվել է վերքի մշակում, այնուհետ երիտասարդը տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց։
comment.count (0)