Բաքվում սկսվել է 13 հայ ռազմագերիների գործով դատը |tert.am|
12:37 - 21 հունիսի, 2021

Բաքվում սկսվել է 13 հայ ռազմագերիների գործով դատը |tert.am|

tert.am: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է հայ ռազմագերիների դեմ քրեական գործի նախապատրաստական նիստը, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է «ահաբեկչության համար» (չակերտները-Խմբ.):

Դատական գործընթացը սկսվել է Եղիշ Հովհաննեսի Աստանյանի, Կարեն Արմենի Արամյանի, Տիգրան Մանիկի Ավագյանի, Գրիգոր Գևորգի Գևորգյանի, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի, Գևորգ Սամվելի Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովիկի Գևորգյանի, Վաղարշակ Աշոտի Ավետիսյանի, Վոլոդյա Գագիկի Հակոբյանի, Անդրանիկ Սրապի Սուքիասյանի, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանի, Գրիգոր Սեյրանի Սաղաթելյանի և Էդուարդ Արմենի Գիրագուսյանի նկատմամբ:

Դատավարության ընթացքում դատավոր Ֆայիգ Գանիևի նախագահությամբ պարզվում են մեղադրյալների անձնական տվյալները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել