armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) համապատասխան պայմանավորվածության դեպքում պատրաստ է կազմակերպել ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումներն ամբողջ աշխարհի զինված հակամարտությունների գոտիներ: Այդ մասին ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուլերը հայտարարել է հարցազրույցում, որը հունիսի 30-ին հրապարակվել է «Իզվեստիա» թերթում:
«Աշխարհում հաշվում է մոտավորապես 35 (զինված) հակամարտությունների գոտիներ, որոնցում ԿԽՄԿ-ն ամրապնդում է առողջապահության համակարգը՝ կառավարությունների հետ համագործակցելով համավարակի դեմ պայքարի գործում: Դե, իհարկե, մենք ուսումնասիրում ենք այդ տարածաշրջաններ պատվաստանյութեր մատակարարելու հնարավորությունը: Մենք կառաքենք «Սպուտնիկ V» կամ ցանկացած այլ պատվաստանյութ, որն իշխանությունների կողմից հավանության է արժանացել կոնկրետ համատեքստում, եթե դրանք հասանելի լինեն»,-հայտնել է Մաուրերը: Նրա խոսքով՝ այժմ ԿԽՄԿ գնահատում է, թե հատկապես որտեղ կկարողանա օգտագործել ռուսաստանյան պատվաստանյութը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հրատարակության հետ զրույցում պարզաբանել է, որ խոսքը ոչ միայն տեղափոխված բնակչության համար պատվաստանյութերի հասանելիությունն է», այլ նաեւ այն կալանավայրեր հասցնելը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
comment.count (0)