Պաշտպանները միջնորդել են վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը |armenpress.am|
15:19 - 20 հուլիսի, 2021

Պաշտպանները միջնորդել են վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը |armenpress.am|

armenpress.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգելու մասին որոշում կայացրեց։

Պաշտպանները դատարանին միջնորդել են վերացնել Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին։

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Վազգեն Մանուկյանն այս քրեական գործն ու իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել