Ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողներից միայն մեկը գուցե բժշկական միջամտության կարիք ունենա. Արծրուն Հովհաննիսյան |armenpress.am|
10:20 - 12 ապրիլի, 2019

Ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողներից միայն մեկը գուցե բժշկական միջամտության կարիք ունենա. Արծրուն Հովհաննիսյան |armenpress.am|

Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, նրանցից միայն մեկը գուցե բժշկական միջամտության կարիք ունենա:

Այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Ընդամենը մեկ զինծառայող թեթև վնասվածք է ստացել: Երեկ միջին էր գնահատվում, այսօր արդեն թեթև: Գուցե բժշկական միջամտության կարիք կլինի: Մյուսներին, հավանաբար, այսօր կամ վաղը դուրս կգրեն, և իրենք կանցնեն իրենց բնականոն ծառայությանը»,- նշեց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը ավտովթարի պատճառները չնշեց, դրանք կպարզվեն քննության ընթացքում:

«Պատճառների մասին դեռ վաղ է խոսելը: Կլինի քննություն, կիմանանք պատճառները: Բայց տեղանքը բավական բարդ է, ճանապարհը ծանր, և ռիսկեր միշտ կան այս տեղանքներում»,- ասաց նախարարության խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել