Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին հանդիպեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա նշեց, որ հանդիպում է կազմակերպվելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և մինչև հանդիպումը որևէ որոշում չի կայացվելու: Կառավարությունը այս հարցով քննարկման համար 5 հոգու հրավիրել է հանդիպման:
Հայ կոլա ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը հայտարարեց, որ իրենց հետագա անելիքները կախված է լինելու վաղը՝ մարտի 19-ին, կայանալիք հանդիպման արդյունքներից
comment.count (0)