Սահմանազատմանը ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզներից բացի կօգտագործվեն այլ քարտեզներ․ Մհեր Գրիգորյան
 |civilnet.am|
16:49 - 21 հոկտեմբերի, 2024

Սահմանազատմանը ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզներից բացի կօգտագործվեն այլ քարտեզներ․ Մհեր Գրիգորյան |civilnet.am|

civilnet.am: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները միակը չեն, որ կօգտագործվեն: Այս մասին նա ասել է ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցով քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում:

Փոխվարչապետի խոսքով՝ գլխավոր շտաբի քարտեզները կազմվել են 1974-1978թթ․, 1979-ին մտել են ուժի մեջ։

«Բայց այդ քարտեզները միակ քարտեզները չեն, որոնք, կարծում եմ, կօգտագործվեն սահմանազատման գործընթացում, որովհետև կան հարցեր, որոնց պատասխաններն այդ քարտեզներում չկան»,- նշել է նա։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի քննարկման ժամանակ Գրիգորյանը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական քարտեզ չկա․ «Կան սահմանի վերաբերյալ տարբեր մասշտաբի և տարբեր ժամանակահատվածում հաստատված քարտեզներ, բայց ամբողջական քարտեզ չկա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել