Տավուշի մարզպետը հետևել է Բաղանիս, Կոթի և Բերդավան գյուղերում իրականացվող բարեկարգման աշխատանքներին
10:05 - 13 սեպտեմբերի, 2021

Տավուշի մարզպետը հետևել է Բաղանիս, Կոթի և Բերդավան գյուղերում իրականացվող բարեկարգման աշխատանքներին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Նոյեմբերյան համայնքում էր։ Մարզպետը շրջել և ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով Բաղանիս, Կոթի և Բերդավան գյուղերում իրականացվող բարեկարգման աշխատանքներին։

Մարզպետը Բերդավանում ծանոթացել է նաև բերդավանցի զոհված տղաներին նվիրված հուշահամալիրի կառուցման աշխատանքներին:

Կառավարության կողմից 2021թ. համայնքներին տրամադրվող սուբվենցիոն ծրագրով և համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ Բաղանիսում շարունակվում են մոտ 400 մ ճանապարհի սալիկապատման աշխատանքները:

Սուբվենցիոն ծրագրով Կոթի բնակավայրի մոտ 350 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է: Վերջինս սկիզբ է դնում գյուղատնտեսական նշանակության ճանապարհների նոր ցանցի:

Ասֆալտապատվում է Բերդավանի 180 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ ներհամայնքային փողոցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել