«Իջևան ԲԿ» ՓԲԸ նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել |24 news.am|
10:50 - 12 մարտի, 2019

«Իջևան ԲԿ» ՓԲԸ նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել |24 news.am|

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունվարի 16-ին վարույթ է ընդունվել 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այս մասին 24News-ին տեղեակցրեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Իջևանի բնակիչը ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենը 2015 թվականի ամռանը իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն, չկատարելով խոստումը, հափշտակել է գումարը:

Իրականացված անհետաձգելի քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի նախկին տնօրենին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Նշենք, որ «Իջևան ԲԿ» ՓԲԸ նախկին տնօրենը Նարեկ Վանեսյանն է:

24news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել