Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
14:23 - 23 հոկտեմբերի, 2021

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին՝ շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը ներկայացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին և 26-ին սպասվում է անձրև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել