Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է երկու ոսկե մեդալ
11:11 - 24 հոկտեմբերի, 2021

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է երկու ոսկե մեդալ

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է երկու ոսկե մեդալ:

Տղաների մրցաշարում 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը եզրափակչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Պիրովին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Իսկ Հենրիկ Ճղրիկյանը 86 կգ քաշային կարգում հաղթանակ է տարել չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ՝ հռչակվելով չեմպիոն։

60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը նվաճել են արծաթե մեդալ, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանն արժանացել է բրոնզե մեդալի։

Այսպիսով՝ Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտում է 2 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել