Շոտլանդիայի ազգային կուսակցությունը տարածաշրջանի անկախության հանրաքվե Է պլանավորում Brexit-ի դեպքում
09:23 - 11 մարտի, 2019

Շոտլանդիայի ազգային կուսակցությունը տարածաշրջանի անկախության հանրաքվե Է պլանավորում Brexit-ի դեպքում

Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ) Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քննարկմանը կներկայացնի ուղղում, որը թույլ կտա Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվե անցկացնել, եթե Միացյալ Թագավորությունը դուրս գա Եվրամիությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիայի եթերում հայտարարել Է Համայնքների պալատում շոտլանդացի ազգայնականների խմբակցության առաջնորդ Իեն Բլեքֆորդը:

Նրա խոսքով՝ այս շաբաթ ներկայացվելիք ուղղումը պահանջում Է, որ բրիտանական խորհրդարանը ճանաչի այն փաստը, որ Շոտլանդիայի ժողովուրդը հանրաքվեում քվեարկել Է ԵՄ-ում Միացյալ Թագավորության կազմում Շոտլանդիայի պահպանման օգտին: «Մենք նաեւ այս ուղղման շրջանակներում առաջարկում ենք այն բանի ճանաչում, որ եթե Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը, ապա Շոտլանդիայի բնակիչները պետք Է հնարավորություն ունենան որոշելու իրենց ճակատագիրը, մասնավորապես, պետք Է ունենան անկախության հանրաքվե անցկացնելու լիազորություններ»,-ասել Է նա: Բլեքֆորդը նշել Է, որ իր կուսակցությունը հնարավոր ամեն բան կանի, որպեսզի մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ «կասեցնի Brexit»-ը, քանի որ Շոտլանդիան չի ցանկանում ԵՄ-ից դուրս գալ հակառակ իր կամքի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել