ԵՄ-ն դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները Միջազգային քրեական դատարանի չորս դատավորների դեմ |azatutyun.am|
18:14 - 06 հունիսի, 2025

ԵՄ-ն դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները Միջազգային քրեական դատարանի չորս դատավորների դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունն այսօր դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները Միջազգային քրեական դատարանի չորս դատավորների դեմ։

«Այդ դատարանը պատասխանատվության է ենթարկում աշխարհի ամենածանր հանցագործությունների համար մեղավոր անձանց և ձայնի իրավունք է տալիս զոհերին»,- X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

ԵՄ արտգործնախարար Կայա Կալասն էլ պնդել է, թե Բրյուսելը կշարունակի աջակցել Միջազգային քրեական դատարանին՝ պաշտպանելով կառույցի անկախությունը։

ԱՄՆ վարչակազմը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Հաագայում գտնվող դատարանի այն դատավորների հանդեպ, որոնք Իսրայելի վարչապետին ձերբակալելու օրդեր էին տվել Գազայի դեմ շարունակվող պատերազմից հետո, ինչպես նաև քննություն սկսել Աֆղանստանում Ամերիկայի զինուժի կողմից ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել