Եվրամիությունից նախորդ տարի ստացվել են 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. նախարար |armenpress.am|
18:46 - 05 հունիսի, 2025

Եվրամիությունից նախորդ տարի ստացվել են 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. նախարար |armenpress.am|

Հայաստանը 2024 թվականին Եվրամիությունից ստացել է  42 մլրդ դրամի վարկային միջոցներ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացմանը: 

«Եվրամիությունից 2024 թվականին ստացվել են 42 մլրդ դրամի վարկային միջոցներ: 10.8 մլրդ դրամն իրականացվել են ծրագրային վարկերով, իսկ 31.2 մլրդ դրամը՝ ոչ նպատակային, այսինքն՝ բյուջեի աջակցության նպատակով»,–ասաց Հովհաննիսյանը:

Դրամաշնորհային միջոցները, որոնցով ծրագրեր են իրականացվել, կազմում են 4 մլրդ 218 մլն դրամ: Ստացվել են նաև դրամաշնորհներ՝ բյուջետային աջակցության նպատակով, որը կազմել է 14 մլրդ 780 մլն դրամ: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել