Այսօր՝ մարտի 11-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։ Գյուղապետարանի դիմաց են հավաքվել մեծ թվով գյուղացիներ, ովքեր պահանջում են գյուղապետ Պարույր Սարգյանի հրաժարականը:
Գյուղացիներն ասում էին. «23 տարի է՝ գյուղապետը տզրուկի նման ծծում է մեր արյունը, համբերության բաժակն արդեն լցվել է։ Եթե մի մարդ թամա է անում Քառօրյա պատերազմում կռված տղերքի գումարնեը յուրացնելով, թող ներեն մեզ՝ դա առնվազն սրբապղծություն է, իսկ նման գյուղապետ էլ չենք ուզում ունենալ։ Դիմել ենք վարչապետի վերահսկողական ծառայություն՝ Դավիթ Սանասարյանին՝ խնդրելով, որպեսզի ստուգումներ իրականացնեն և բազմաթիվ ապօրինություններ կհայտնաբերվի։ Սոցիալապես անապահով ընտանիքների անուններով խոշոր չափի գումարներ է դուրս գրել, մի մասը տվել է, մի մասն էլ գրպանել է։
Մենք բազմթիվ փաստեր ունենք գյուղապետի կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ, ու այդ ամենը պատրաստվում ենք ներկայացնել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին և վստահ ենք, որ նա, երբ ծանոթանա մեր ներկայացրած փաստերին, կդիմի կառավարություն, որպեսզի սկսեն գյուղապետարանում աուդիտ անցկացնել և կհորդորի գյուղապետին, որպեսզի նա, ով 23 տարի է՝ գյուղապետ է, ինքնակամ հրաժարական տա, հակառակ դեպքում մենք մինչև վերջ պայքարելու ենք։
comment.count (0)