Էրդողանի խոսնակն ու Բայդենի խորհրդականը քննարկել են Արցախին առնչվող հարցեր |1lurer.am|
13:34 - 28 հոկտեմբերի, 2021

Էրդողանի խոսնակն ու Բայդենի խորհրդականը քննարկել են Արցախին առնչվող հարցեր |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաև Արցախին առնչվող հարցերի:

Քննարկվել են նաև իրավիճակը Աֆղանստանում, Արևելյան Միջերկրականում, Հունաստանի հետ հարաբերությունները և այլ հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև F-35-երի և F-16-երի վերաբերյալ:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի սպասվող հանդիպումը, որը տեղի է ունենալու շոտլանդական Գլազգո քաղաքում՝ նոյեմբերի 1-12-ը կայանալիք Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի 26-րդ համաժողովի շրջանակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել