2018-ի հուլիսի 23-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսության» Նորաշենի անտառպետության «Կծոծկուտ» հանդամասում 8 հաճարենի ապօրինի հատելու մասին:
Ըստ հաղորդագրության, ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել է 1992 թվականին ծնված Գևորգ Խ.-ն՝ պետությանը պատճառելով 1 միլիոն 587 հազար դրամի վնաս:
Նա ներկայացվել է քննության: Կատարվում է քննություն:
comment.count (0)