Չիլիում պատգամավորները հավանություն են տվել նախագահի պաշտոնազրկմանը |armenpress.am|
17:20 - 09 նոյեմբերի, 2021

Չիլիում պատգամավորները հավանություն են տվել նախագահի պաշտոնազրկմանը |armenpress.am|

armenpress.am: Չիլիի խորհրդարանի Պատգամավորների պալատը քվեարկել Է նախագահ Սեբաստիան Պինիերայի իմփիչմենթի օգտին, որի վերաբերյալ վերջնական որոշումը պետք Է ընդունի Սենատը: Նիստը, որտեղ քննարկվել Է նախաձեռնությունը, հեռարձակվել Է օրենսդիր մարմնի ստորին պալատի YouTube-ի ալիքում:

«Պանդորայի դոսյեից» փաստաթղթերի հիման վրա կոռուպցիայի կասկածանքի պատճառով Պինիերային սահմանադրական մեղադրանքի առաջադրման օգտին քվեարկել Է 78 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույնը նախագահի պաշտոնաթողության առաջարկության պաշտպանության համար: Դեմ Է քվեարկել 67 պատգամավոր, երեքը ձեռնպահ են մնացել: Պինիերայի նախագահական ժամկետն ավարտվում Է 2022 թվականի մարտի 11-ին: Նոյեմբերի 21-ին երկրում տեղի են ունենալու պետության նոր ղեկավարի ընտրություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել