Հանրապետության շրջանների զգալի մասում դեկտեմբերի 9-ին սպասվում են տեղումներ
16:04 - 08 դեկտեմբերի, 2021

Հանրապետության շրջանների զգալի մասում դեկտեմբերի 9-ին սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել