ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնեցրել են դիրքորոշումները ՌԴ-ի հետ բանակցությունների նախօրեին
 |azatutyun.am|
22:34 - 07 հունվարի, 2022

ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնեցրել են դիրքորոշումները ՌԴ-ի հետ բանակցությունների նախօրեին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել են դիրքորոշումները Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ։ Թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է Ուկրաինայի դիվանագիտության ղեկավարը։

«Մենք մանրամասն համաձայնեցրել ենք Ուկրաինայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները Ռուսաստանի Դաշնության հետ տարբեր ձևաչափերով բանակցությունների նախօրեին, քննարկել ենք երկկողմ օրակարգը»,- գրել է Կուլեբան։

Նա հավելել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բլինքենի նախաձեռնությամբ և կայացել է ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով։

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարեց ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպումից հետո և հաղորդեց լավ լուր՝ դաշինքում Ուկրաինայի հետ համերաշխություն է տիրում»,- նշել է այդ երկրի արտգործնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել