Վենեսուելայում ստորագրահավաք կանցկացվի Մադուրոյի պաշտոնանկության համար հանրաքվե անցկացնելու նպատակով |1lurer.am|
15:42 - 22 հունվարի, 2022

Վենեսուելայում ստորագրահավաք կանցկացվի Մադուրոյի պաշտոնանկության համար հանրաքվե անցկացնելու նպատակով |1lurer.am|

1lurer.am: Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը հունվարի 26-ին ստորագրահավաք կանցկացնի երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին հանրաքվեի անցկացման նպատակով: Այս մասին նշված է խորհրդի՝ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ պատրաստ է 2022 թ. հանրաքվե անցկացնել իր պաշտոնաթողության վերաբերյալ, եթե այդ գաղափարի կողմնակիցները կարողանան բավարար քանակությամբ ստորագրություններ հավաքել: Հանրաքվեի անցկացման գործընթացն սկսելու համար անհրաժեշտ է հավաքել յուրաքանչյուր տարածաշրջանի ընտրողների առնվազն 20%-ի ստորագրությունները: Հակառակ դեպքում գործընթացը կդադարեցվի։

Նիկոլաս Մադուրոյի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2025 թ.:

Շարունակությունը՝ 1lurer.am կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել