Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
14:37 - 30 հունվարի, 2022

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ 

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 2-3-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին սպասվում են տեղումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել