ՀՀ բնակչության 46%-ը կարծում է, որ Հայաստանը առանց այլ երկրի օգնության կարող է պաշտպանել իր սահմանը․ՄՀԻ հետազոտության տվյալները
18:56 - 03 փետրվարի, 2022

ՀՀ բնակչության 46%-ը կարծում է, որ Հայաստանը առանց այլ երկրի օգնության կարող է պաշտպանել իր սահմանը․ՄՀԻ հետազոտության տվյալները

ՀՀ բնակչության 46%-ը կարծում է, որ Հայաստանը առանց որևէ այլ երկրի օգնության կարող է պաշտպանել իր սահմանը Ադրբեջանի հետ։ Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է առանց այլ երկրի օգնության պաշտպանել Ադրբեջանի հետ իր սահմանը, ՀՀ բնակչության 29%-ը պատասխանել է միանշանակ այո, 17%-ը ՝ ավելի շատ այո։ 

Իսկ բնակչության 53%-ը կարծում է, որ ՀՀ-ն չի կարող առանց այլ երկրի օգնության պաշտպանել սահմանը։ Հարցվածների 24%-ը այս հարցին պատասխանել է ավելի շատ ոչ, 29%-ը` միանշանակ ոչ։


Հայաստանն ի վիճակի է պաշտպանել Ադրբեջանի հետ սահմանն առանց այլ երկրի օգնության 

Այս մասին  տեղեկանում ենք Միջազգային հանրապետական ինտիտուտի կատարած հետազոտությունից, որը վերաբերում է ՀՀ բնակչության շրջանում հանրային կարծիքի ուսումնասիրմանը: Տվյալները հավաքվել են 2021 թ․-ի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 1512 չափահաս քաղաքացի՝ ՀՀ բոլոր մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից։

Հարցին, թե որ երկիրը կնախընտրեն Հայաստանի սահմանների պաշտպանությանը օժանդակելու համար, 47%-ը պատասխանել է Ռուսաստան, 18%-ը ԱՄՆ, 14%-ը՝ Ֆրանսիա։


Ո՞ր երկիրը կնախընտրեք Հայաստանի սահմանների պաշտպանությանն օժանդակելու համար

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել