24news.am: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հերքում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվելու վերաբերյալ լուրը։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Վահան Շիրխանյանը:
«Ես չեմ հարցաքննվել, հայտարարություն եմ տվել»,- ասաց Վահան Շիրխանյանը։ Հարցին՝ ի՞նչ հայտարարության մասին է խոսքը, Շիրխանյանը նշեց, որ չի կարող պատասխանել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակի հայտարության համաձայն՝ 1998 թթ.-ի ընտրությունները կեղծելու դրվագով, ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում:
Մամուլում տեղեկություն էր տարածվել, համաձայն որի՝ Վահան Շիրխանյանը հարցաքննվել է նամակի հենց այդ դրվագով։
comment.count (0)