civilnet.am: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 28-ին «Հայկական համալսարանի» ուսանողների հետ հանդիպմանը մի շարք պնդումներ է արել Հայաստանի արտաքին առևտրի, 44-օրյա պատերազմի և Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ։
Մասնավորապես, նա հայտարարել է, թե ներկայում Հայաստանի արտաքին առևտրի 60%-ը Ռուսաստանի հետ է, մինչդեռ իր կառավարման տարիներին այն կազմել է ընդամենը 25%:
Բացի այդ, նախկին նախագահը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմից հետո Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները «վատ չէին անում իրենց ֆունկցիաները», մինչև Փաշինյանի՝ Արցախը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելը։
Հայաստանի առևտրաշրջանառությունը․ ինչ են ասում թվերը
Ռոբերտ Քոչարյանը նշել է․ «Ձեր առևտրի 60%-ն այսօր Ռուսաստանի հետ է։ Իմ ժամանակ Եվրամիության հետ առևտուրը մեր արտաքին առևտրի մոտ 22-24%-ն էր։ Հիմա 6-7% է ընդամենը։ Ռուսաստանի հետ առևտուրն այն ժամանակ 25% էր, հիմա՝ 55-60%»։
Թեև այս պնդումն ընդհանուր առմամբ մոտ է իրականությանը, սակայն նշված թվերը ճշգրիտ չեն։
Ըստ վիճակագրական տվյալների՝ Քոչարյանի նախագահության տարիներին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության մասնաբաժինը տատանվել է 11%-ից մինչև 21%։ Նույն ժամանակահատվածում Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը կազմել է 28-38%՝ ավելի բարձր Քոչարյանի նշած 22-24%-ից։
Ինչ վերաբերում է ներկայիս ցուցանիշներին, ապա 2024 թվականին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 41.1%, իսկ 2025-ի հունվար-փետրվարին՝ 35.1%։ Այս թվերը բարձր են նախկին տարիների համեմատ, սակայն դեռևս չեն հասնում Քոչարյանի նշած 60%-ին։
ԵՄ-ի հետ առևտրաշրջանառության մասով Քոչարյանի պնդումը ներկա իրավիճակի վերաբերյալ ավելի մոտ է իրականությանը. 2024-ին այն կազմել է 7.7%, իսկ 2025-ի հունվար-փետրվարին՝ 10.7%։
Հայաստանի առևտուրը ՌԴ-ի և ԵՄ-ի հետ
Հայաստանի արտաքին առևտրի դինամիկան վերջին երկու տասնամյակների ընթացքում ցույց է տալիս, որ Ռուսաստանի դերը նշանակալիորեն աճել է 2013 թվականից՝ ԵԱՏՄ-ին անդամակցումից հետո։ Սակայն ՌԴ-ի մասնաբաժինը է՛լ ավելի է աճել 2022 թվականից սկսած՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)