ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի ապաէսկալացման «շատ արագ» հասնելու միջոցները
 |tert.am|
18:52 - 09 փետրվարի, 2022

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի ապաէսկալացման «շատ արագ» հասնելու միջոցները |tert.am|

tert.am: Ուկրաինայում տիրող իրավիճակի ապաէսկալացման կարելի է հասնել, եթե այդ երկիրը լքեն արևմտյան զինվորականները և արտասահմանյան սպառազինումը, ինչպես նաև եթե Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ի մասնակցությամբ զորավարժություններից: РБК-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք վստահ ենք, որ Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացման կարելի է շատ արագ հասնել, որի մասին այդքան շատ խոսում և գրում են մեր արևմտյան գործընկերները: Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել սպառազինման մատակարարումն Ուկրաինա, դադարեցնել համատեղ զորավարժություններն ու հետ կանչել արևմտյան ռազմական խորհրդականներին երկրից»,- ասել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել