ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ՆԱՏՕ-ն չի կարծում, թե աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իրանին Իսրայելի հարվածից հետո |armenpress.am|

ՆԱՏՕ-ն չի կարծում, թե աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իրանին Իսրայելի հարվածից հետո |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն չի կարծում, թե աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմի Իրանին Իսրայելի հարվածի պատճառով: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում, ուր նա ժամանել է Բիլդերբերգյան ակումբի հանդիպմանը մասնակցելու համար: Ռյուտեին հարց են ուղղել՝ արդյոք աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմի Իրանին Իսրայելի հարվածից հետո: «Ոչ, ոչ, մենք դրան չենք հասել: ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն արդեն աշխատում են ապաէսկալացման ուղղությամբ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ Իրանին հարվածն Իսրայելի միակողմանի գործողությունն է, ուստի ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, պետք է նպաստեն Մերձավոր Արևելքում ապաէսկալացմանը։ «Դա միակողմանի ակցիա է Իսրայելի կողմից: ՆԱՏՕ-ի դաշնակիցները և առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, պետք է նպաստեն ապաէսկալացմանը, և ես գիտեմ, որ նրանք արդեն դա անում են», - ասել է Ռյուտեն՝ պատասխանելով Իրանին Իսրայելի ավիահարվածի մասին հարցին: Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։ Զոհվել են իրանցի ռազմական բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին եւ այլք։  Այս ռազմական գործողությունն Իսրայելը ձեռնարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններից 2 օր առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակցություն չունի օպերացիային, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես տեղյակ է եղել պլանավորվածի մասին։ Իրանը կարծում է, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության չէր կարող գործել։  
14:04 - 13 հունիսի, 2025
Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան տեղյակ է ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ կապված «Բաքվի մտահոգությունների մասին»
 |factor.am|

Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան տեղյակ է ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ կապված «Բաքվի մտահոգությունների մասին» |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հարավային Կովկասի անվտանգության համար որևէ լավ բան չի պարունակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջան-ՆԱՏՕ ակտիվ համագործակցության և տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա դրա ազդեցության մասին հարցին։ «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հարավային Կովկասի անվտանգության համար որևէ լավ բան չի պարունակում, ընդհակառակը, արևմտյան երկրների հիմնական նպատակը տարածաշրջանը ցնցելն է, լարվածության նոր օջախներ ստեղծելը»,- ասել է Զախարովան՝ հույս հայտնելով, որ Բաքվում ու Երևանում ինչպես հասկանում են Մոսկվայի հիմնարար անհանգստությունն այդ առումով, այնպես էլ գնահատում են ագրեսիվ ռազմական բլոկների հետ իրենց համագործակցությունից բխող վտանգները։ Զախարովան կրկին խոսել է նաև Հայաստանում ԵՄ առաքելությունից։ «Մենք տեղյակ ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեության հետ կապված Բաքվի արդարացի մտահոգությունների մասին։ Լավ հայտնի է, թե ինչով են զբաղվում առաքելության աշխատակիցները՝ նրանք լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին։ Տարածաշրջանի կայունությանը նրանք չեն նպաստում»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։ Արցախում Ադրբեջանի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հիշատակին հուշարձանների ոչնչացման մասին հարցին ի պատասխան էլ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե աշխատում են ադրբեջանցի գործընկերների հետ այդ հարցով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:48 - 11 հունիսի, 2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդամ երկրներին կոչ է անում 400 տոկոսով մեծացնել օդային պաշտպանության հնարավորությունները

 |factor.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդամ երկրներին կոչ է անում 400 տոկոսով մեծացնել օդային պաշտպանության հնարավորությունները |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է 400 տոկոսով կամ հինգ անգամ մեծացնեն իրենց հակաօդային պաշտպանության հնարավորությունները՝ պոտենցիալ հակառակորդների դեմ հուսալի զսպում ապահովելու համար։ Նման կոչով է հանդես եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, գրում է DW-ն։ Ռյուտեն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել «քվանտային ցատկ» կատարել կոլեկտիվ անվտանգության ոլորտում՝ զգուշացնելով, որ դաշինքի առջև ծառացած սպառնալիքները «չեն անհետանա նույնիսկ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո»։ «Անհրաժեշտ է հակաօդային և հրթիռային պաշտպանության 400%-ով ավելացում։ Մենք Ուկրաինայում տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը ահաբեկում օդից, ուստի մենք կամրապնդենք մեր երկինքը պաշտպանող վահանը։ Մեր զինված ուժերին նաև անհրաժեշտ են հազարավոր զրահատեխնիկա և տանկեր, միլիոնավոր հրետանային արկեր, և մենք պետք է կրկնապատկենք մեր աջակցության հնարավորությունները, ինչպիսիք են լոգիստիկան, մատակարարումը, տրանսպորտը և բժշկական աջակցությունը»,- նշել է նա։ Խոսելով դաշինքին սպառնալիքների վտանգների մասին՝ գլխավոր քարտուղարը զգուշացնում է, որ «ցանկալին իրականի տեղ ընդունելու մտածողությունը չի պաշտպանի վտանգից»։ «Հույսը ռազմավարություն չէ։ Ահա թե ինչու ՆԱՏՕ-ն պետք է դառնա ավելի ուժեղ, ավելի արդար և ավելի մահացու դաշինք»,- հայտարարել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ ակնկալում է՝ ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության կգան պաշտպանական ծախսերի զգալի ավելացման վերաբերյալ։ Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը նա հայտարարել էր, որ դաշնակիցները «շատ մոտ են» համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 5%-ը պաշտպանական ծախսերին հատկացնելու վերաբերյալ կոնսենսուսի հասնելուն: Մարկ Ռյուտեի առաջարկի համաձայն՝ մինչև 2032 թվականը դաշինքի երկրները պետք է ՀՆԱ-ի առնվազն 3.5%-ը ծախսեն պաշտպանության, ևս 1.5%-ը՝ պաշտպանական ենթակառուցվածքների վրա։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
22:53 - 09 հունիսի, 2025
ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող աշխատանքային խմբերի նիստը

ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող աշխատանքային խմբերի նիստը

Հունիսի 3-5-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի հերթական նիստը: Քննարկվել են փաստաթղթով նախատեսված գործընկերության նպատակների իրականացման ընթացքը, և ձևակերպվել են հետագա անելիքները: Աշխատանքային խմբերի նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև այլ գերատեսչությունների և ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Ամփոփելով նիստի արդյունքները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության դիրեկտորատի տնօրեն Պիրս Կազալետը բարձր են գնահատել գործընկերության մակարդակը և վերահաստատել համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
19:55 - 05 հունիսի, 2025
Թրամփի հատուկ բանագնացը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Պուտինի՝ ՆԱՏՕ-ն դեպի արևելք չընդլայնելու պահանջը
 |news.am|

Թրամփի հատուկ բանագնացը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Պուտինի՝ ՆԱՏՕ-ն դեպի արևելք չընդլայնելու պահանջը |news.am|

news.am: ԱՄՆ-ն Ռուսաստանի մտահոգությունները ՆԱՏՕ-ի արևելք ընդլայնման վերաբերյալ «հիմնավորված» է համարում և պատրաստ է քննարկել այս հարցը՝ որպես Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման մի մաս, ասել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ «Սա այն հարցն է, որը Ռուսաստանը միշտ կբարձրացնի։ Նրանք խոսում են ոչ միայն Ուկրաինայի մասին։ Նրանք խոսում են նաև Վրաստանի և Մոլդովայի մասին։ Եվ մենք ասում ենք. լավ, մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի ձեր սահմանը դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է», - ասել է Քելլոգը ABC News-ին տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը մնում է Թրամփինը։ Քելլոգը նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները դեմ է Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք հրավիրելուն։ «Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա։ Եվ [դաշինքի] բոլոր 32 երկրները պետք է համաձայնվեն անդամակցությանը», - ասել է Թրամփի հատուկ դեսպանորդը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը, որը նախատեսել էր Ռուսաստանը։ «Մենք կտեսնենք, թե ինչի կհասնենք, երբ հաջորդ շաբաթ Ստամբուլում մեր քննարկումները ունենանք», - եզրափակեց Քելլոգը։ Նախկինում ռուսական բարձրաստիճան աղբյուրները Reuters-ին հայտնել էին, որ Պուտինը պահանջում է, որ արևմտյան երկրները «գրավոր» պարտավորություն տրամադրեն` ՆԱՏՕ-ն դեպի արևելք չընդլայնելու և այդպիսով «պաշտոնապես բացառելու Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային» դաշինքի անդամակցությունից։ Պուտինը նաև պնդում էր Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և ռուսախոս բնակիչների պաշտպանության վրա։ Ինչպես նշել էր աղբյուրներից մեկը, եթե Պուտինը չհասնի իր պայմաններով խաղաղության համաձայնագրի, նա կփորձի ցույց տալ, որ «վաղը ավելի ցավոտ կլինի» Ուկրաինայի համար։ Նրա խոսքով՝ Կրեմլը կարծում է, որ Ռուսաստանը կարող է տարիներ շարունակ պայքարել՝ անկախ նրանից, թե ինչ պատժամիջոցներ կկիրառի Արևմուտքը և ինչ տնտեսական դժվարություններ կհետևեն դրան։ ՆԱՏՕ-ն չընդլայնելուց բացի, Պուտինը նաև պահանջում է, որ Կիևը լիովին հանձնի ռուսական բանակի կողմից մասամբ օկուպացված չորս շրջանները՝ Լուգանսկը, Դոնեցկը, Զապորոժիեն և Խերսոնը։
11:58 - 30 մայիսի, 2025
Արմեն Գրիգորյանն ու Ջեֆրի վան Լևենն անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին

Արմեն Գրիգորյանն ու Ջեֆրի վան Լևենն անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 17-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի ղեկավար Ջեֆրի վան Լևենի հետ: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, իսկ Ջեֆրի վան Լևենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և կարևորել պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը։  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին։
15:30 - 17 ապրիլի, 2025
Անդրանիկ Քոչարյանը Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցային մի շարք հարցեր

Անդրանիկ Քոչարյանը Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցային մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 8-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին եւ գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերին, ՀՀ զինված ուժերի կերպափոխմանը եւ ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորություններին, ԶՈՒ ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող քննարկումներին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցին:
18:58 - 08 ապրիլի, 2025
Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին

Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է համաձայնագիրը ստորագրելու ՀՀ պատրաստակամությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ԵՄ-ի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր:
14:58 - 21 մարտի, 2025
Բաքվում պահվող հայ գերիները պետք է անմիջապես վերադարձվեն. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար1 րոպեի ընթերցում |armenpress.am|

Բաքվում պահվող հայ գերիները պետք է անմիջապես վերադարձվեն. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար1 րոպեի ընթերցում |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համոզմամբ՝ Բաքվում ապօրինի կերպով անազատության մեջ պահվող հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ամբողջացումը նշանակում է, որ կողմերի միջև բանակցությունների ընթացքում բարձրացված բոլոր հարցերը լուծվել են։ «Rasmussen Global» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր և նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այս մասին հայտարարել է Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ «Հայ գերիները պետք է անմիջապես վերադարձվեն։ Պատկերացրե՛ք, ունենք խաղաղության համաձայնագիր, ինչը նշանակում է, որ բանակցությունների ընթացքում բարձրացված բոլոր հարցերը լուծվել են»,-ընդգծել է Ռասմուսենը։
17:12 - 20 մարտի, 2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի բացառում ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնումը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո |armenpress.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի բացառում ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնումը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է վերականգնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն ընդգծել է, որ դա հնարավոր կլինի միայն հակամարտության ավարտից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Bloomberg TV-ին տված հարցազրույցում Ռյուտեն ասել է, որ նորմալ է, եթե ռազմական հակամարտության ավարտից հետո Եվրոպան քայլ առ քայլ, ինչպես նաև ԱՄՆ-ն քայլ առ քայլ սկսեն վերականգնել Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունները։ «Բայց մենք դեռ բացարձակապես այդ կետին չենք։ Մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի համոզվենք, որ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում բանակցություններին»,- ասել է Ռյուտեն։  Մարկ Ռյուտեն նաև հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում։ Ռյուտեն նաև նշել է, որ լավատեսորեն է գնահատում այս տարի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը։  Միաժամանակ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում անմիջականորեն մասնակցել Ուկրաինայում հրադադարի ապահովմանը, եթե այն կայանա։  
19:01 - 14 մարտի, 2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԵՄ-ին ու Թուրքիային կոչ է անում խորացնել հարաբերությունները
 |factor.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԵՄ-ին ու Թուրքիային կոչ է անում խորացնել հարաբերությունները |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ն կոչ է անում ԵՄ-ին ու Թուրքիային ամրապնդել հարաբերությունները, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուրս գալը եվրոպական անվտանգության ուժերից Եվրոպայի մայրաքաղաքներին ստիպել է վերանայել իրենց դաշինքները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն  փակ դռների հետևում կոչ է արել ԵՄ առաջնորդներին ավելի շատ համագործակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկար տարիների լարված հարաբերություններից հետո։ Այս մասին հայտնում է Financial Times-ը, որին վկայակոչում է Turkiye today-ը: Ավելի սերտ համագործակցության այս կոչը հնչում է այն ժամանակ, երբ Բրյուսելը ուղիներ է փնտրում ավելի սերտ համագործակցելու Թուրքիայի և այլ ոչ ԵՄ հարևանների հետ՝ որպես եվրոպական պաշտպանական կարողությունները բարձրացնելու հավակնոտ ջանքերի մի մաս: Մարտի սկզբին էլ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում մասնակցել էր Եվրոպայի խոշոր ռազմական տերությունների հանդիպմանը՝ քննարկելու Ուկրաինային աջակցությունը և ավելի լայն պաշտպանական խնդիրները: Փետրվարին Ռյուտեն ԵՄ առաջնորդների հետ առանձնազրույցի ժամանակ խնդրանքով հանդես էր եկել՝  կոչ անելով նրանց զարգացնել համագործակցությունը Թուրքիայի հետ։ Այս մասին ասել են Financial Times-ի զրույցին ծանոթ երեք աղբյուրները։ Նիդերլանդների նախկին վարչապետ Ռյուտեն հրաժարվել է մեկնաբանություններ տալ իր խոսնակի միջոցով: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեկնաբանել է. «Ժամանակի որոշակի պահին դուք պետք է որոշեք, թե ում եք ուզում ձեր թիմում՝ անկախ ձեր ունեցած ցանկացած խնդրից: Սակայն Թուրքիան նաև պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում    
09:53 - 12 մարտի, 2025
Զելենսկին պետք է «ուղի գտնի» վերականգնելու հարաբերությունները իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Զելենսկին պետք է «ուղի գտնի» վերականգնելու հարաբերությունները իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն BBC-ին ասել է, որ Սպիտակ տան հանդիպումից հետո երկու անգամ խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Չնայած նրան, որ Մարկ Ռյուտենը «ազատ չէ ասելու, թե ինչ է քննարկվել», բայց նշել է, որ Զելենսկիին ասել է՝ «մենք պետք է հարգենք այն, ինչ մինչ այժմ Թրամփը արել է Ուկրաինայի համար»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով Զելենսկին պետք է «ուղի գտնի»՝ վերականգնելու հարաբերությունները իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ՝ Սպիտակ տանը երկուսի բախումից հետո։ Նա հավելում է, որ Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ՝ 2017-ից 2020 թվականներին, ԱՄՆ-ը հավանություն է տվել Javelin հակատանկային հրթիռային համակարգի վաճառքին, որը Ուկրաինային հնարավորություն է տվել «հակազդել», երբ Ռուսաստանը սկսեց իր լայնածավալ ներխուժումը 2022 թվականին։ Լուսանկարը՝ Պիեր Մարկո Տակկա/Getty Images
20:05 - 01 մարտի, 2025