Եվրախորհրդարանի պատգամավորը չի բացառել, որ Կիեւը կարող է դուրս գալ ճգնաժամից՝ ճանաչելով Դոնբասի հանրապետությունների ինքնավարությունը |armenpress.am|
10:55 - 23 փետրվարի, 2022

Եվրախորհրդարանի պատգամավորը չի բացառել, որ Կիեւը կարող է դուրս գալ ճգնաժամից՝ ճանաչելով Դոնբասի հանրապետությունների ինքնավարությունը |armenpress.am|

armenpress.am: Ուկրանիայի ճգնաժամի կարգավորումը հնարավոր է, եթե Կիեւն օպերատիվ կերպով ձեռնարկի Դոնբասի հանրապետությունների լայն ինքնավարության ճանաչման միջոցներ՝ Մինսկի համաձայնություններին համապատասխան: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել ֆրանսիացի եվրախորհրդարանական, Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի անդամ էրվե Ժյուվենը:

«Ակնհայտ է, խաղաղ կարգավորումը հնարավոր է արեւելյան տարածաշրջանների ինքնավարությունը ճանաչելու՝ Կիեւի արագ համաձայնության միջոցով»,- ասել է նա:

Քաղաքական գործիչն ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու՝ Ռուսաստանի որոշումը «կասկածանքի տակ դրեց դրա գործընթացը Մինսի համաձայնությունների շրջանակներում»,- սակայն նշել է, որ հակամարտության գրեթե ութ տարվա ընթացքում Ուկրաինայի իշխանություններն այդպես էլ չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

«Նրանք սահմանել են ռուսերենի գործածության սահմանափակումներ, այդ թվում կրթության համակարգում եւ զանգվածային լրատվամիջոցներում,- ասել է Ժյուվենը՝ նշելով, որ այդ համաձայնությունները նախատեսում են նաեւ լայն ինքնավարության տրամադրում հանրապետություններին:- Վերադարձը Մինսկի համաձայնությունների արձանագրությանը կպահանջի լուրջ փոփոխություններ Ուկրաինայի իշխանությունների կողմից»:

Ռուսաստանի նախագահը փետրվարի 21-ին հայտարարել է Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքինշխանության ճանչման մասին: Դրանց ղեկավարներ Դենիս Պուշիլինի եւ Լեոնիդ Պասեչնիկի հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել