Սպասվում է առանց տեղումների եղանակ
15:15 - 27 փետրվարի, 2022

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ի կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 2-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 2-3-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել