Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովն ազատ է արձակվել կալանքից |news.am|
11:11 - 19 մարտի, 2022

Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովն ազատ է արձակվել կալանքից |news.am|

news.am: Բուլղարիայի նախկին վարչապետ և ընդդիմադիր ԳԵՐԲ կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը մարտի 18-ի գիշերն ազատ է արձակվել կալանքից մոտ մեկ օր անց իր և իր նախկին կառավարության երկու գործիչների ձերբակալությունից հետո, գրում է Sofia Globe-ը։

Միջոցառման ժամանակ, որը ցուցադրվել է ազգային հեռուստաալիքների ուղիղ եթերում, Բորիսովը հայտնվել է կուսակցության հավաքված աջակիցների մեջ՝ իր կալանավորումը որպես «դաժան, զզվելի» բնութագրելով և հավելելով, որ «նրանք վերադարձրին մեզ կոմունիզմը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ միջոցները չարաշահելու կասկածանքով կալանավորվել է Բուլղարիայի նախկին վարչապետը։

Սակայն նա, ինչպես և ֆինանսների նախկին նախարար Վլադիսլավ Գորանովը և Բորիսովի կառավարության նախկին մամուլի քարտուղար Սևդալինա Առնաուդովան, առանց մեղադրանքի առաջադրման, ազատ արձակվեցին:

Բուլղարական օրենսդրությամբ թույլատրված 24-ժամյա ոստիկանական կալանքից հետո նրանց կալանքի տակ պահելը դատախազի հրաման կպահանջեր՝ կալանքը մինչև 72 ժամ երկարացնելու համար, որն իր հերթին կարող է երկարաձգվել դատարանի պահանջով:

«Ես անհանգստանում եմ, որ հաջորդ անգամ նրանք կարող են ինձ սպանել»,- լրագրողներին ասել է Բորիսովը։

Իր հերթին Բորիսովի փաստաբան Մենկո Մենկովը լրագրողներին ասել է, որ որևէ մեղադրանք չի առաջադրվել, կալանավորման համար որպես հիմք ծառայել էր շորթումը, սակայն նշված չէր, թե ով էր այդ շորթման օբյեկտը, երբ, ինչպես և ինչ պատճառներով էր այն կատարվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել