ՀՀ պաշտպանության նախարարը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորությունները
18:20 - 05 հունիսի, 2024

ՀՀ պաշտպանության նախարարը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորությունները

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բուլղարիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:
 
«Հանդիպմանը ներկա էր նաև Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։
 
Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Բուլղարիա համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
 
Ներկայացրել եմ ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու նպատակները»,- նշված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել