Բուլղարիա

Բուդապեշտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետ

Բուդապեշտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետ

Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ:   Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը, բանակցությունների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է` Հայաստանն ակնկալում է, որ տեղի ունեցող քննարկումների արդյունքում հնարավոր կլինի պայմանագրի նախագծի բոլոր կետերի շուրջ հասնել համաձայնության և արդյունքում ստորագրել խաղաղության պայմանագիր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, դրա նպատակներին ու սկզբունքներին: Ռումեն Ռադևը կարևորել է տեղի ունեցող գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Բուլղարիայի նախագահը նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հույս է հայտնել և ողջունել այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության նախաձեռնողական քայլերը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շուրջ:
20:18 - 07 նոյեմբերի, 2024
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Իվան Կոնդովի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցեր՝ թե՛ քաղաքական երկխոսության խորացման, թե՛ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման միջոցով: Ի թիվս այլ ոլորտների, առանձնանշվել է տնտեսական և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ սերտ համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Բուլղարիա ՀՀ քաղաքացիների այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները՝ կարևորելով դրանց հասցեագրումն ի նպաստ մարդկանց միջև շփումների հետագա խթանման: Արարատ Միրզոյանը նաև գոհունակությամբ նշել է ՀՀ-ԵՄ վիազների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և դրանից դրական ակնկալիքները: Ինչպես նաև անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի այլ թեմաների: Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը: Այս համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը, այդ թվում նաև՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասով:
21:01 - 27 սեպտեմբերի, 2024
ՀՀ պաշտպանության նախարարը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորությունները

ՀՀ պաշտպանության նախարարը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորությունները

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բուլղարիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:   «Հանդիպմանը ներկա էր նաև Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։   Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Բուլղարիա համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։   Ներկայացրել եմ ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու նպատակները»,- նշված է գրառման մեջ։
18:20 - 05 հունիսի, 2024
Ադրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր են ստորագրել
 |factor.am|

Ադրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր են ստորագրել |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Բաքվում անցկացրած բանակցություններից հետո կողմերը մի շարք փաստաթղթեր են ստորագրել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասանավորապես, Ալիևն ու Ռադևը ստորագրել են «Համատեղ հռչակագիր Ադրբեջանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին»։ Բացի այդ, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նորարարական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Բուլղարիայի նորարարության ու զարգացման նախարարության միջև։ Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերության և բուլղարական Asarel Investment ընկերության միջև, համագործակցության մասին փաստաթուղթ՝ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի և «Bulgaria Air» ընկերությունների միջև։
17:42 - 08 մայիսի, 2024
Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել
 |shantnews.am|

Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել |shantnews.am|

shantnews.am: Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը Ժողովրդական ժողովի (Խորհրդարանի) գրասենյակ է ներկայացրել իր հրաժարականի մասին հայտարարություն, որը նախատեսված էր ռոտացիոն համաձայնագրով, հայտնում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT): Ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո GERB և SDS (Ժողովրդավարական ուժերի միություն) կուսակցությունները կոալիցիոն համաձայնագիր կնքեցին PP-DB դաշինքի հետ («Շարունակեք փոխել» և «Ժողովրդավարական Բուլղարիա» կուսակցությունները): 2023 թվականի հունիսի 6-ին PP-DB դաշինքի կողմից առաջադրված ակադեմիկոս Նիկոլայ Դենկովը դարձավ Բուլղարիայի վարչապետ, Մարիա Գաբրիելը GERB կուսակցությունից՝ փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար։ Ըստ պայմանավորվածությունների՝ նրանք պետք է տեղերը փոխեն ինը ամսից, այսինքն՝ մարտի 6-ին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ PP-DB խմբակցությունը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը՝ մարտի 6-ին, Ժողովրդական ժողովին առաջարկելու է կողմ քվեարկել Դենկովի կառավարության հրաժարականին։
20:49 - 05 մարտի, 2024
Բարձր ենք գնահատում Բուլղարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացմանը. Նիկոլ Փաշինյան

Բարձր ենք գնահատում Բուլղարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացմանը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Նիկոլայ Դենկովին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները հիմնված են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իսկ քաղաքական երկխոսությունը շարունակվում է բարձր մակարդակով: Մենք բարձր ենք գնահատում Բուլղարիայի կայուն աջակցությունը՝ ուղղված Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանը: Համոզված եմ, որ առաջիկայում հետևողական ջանքերի շնորհիվ կնպաստենք մեր երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
13:45 - 03 մարտի, 2024
Բուլղարիան պատրաստ է մշտապես աջակցել Հայաստանին. Ռումեն Ռադրը՝ Ալեն Սիմոնյանին

Բուլղարիան պատրաստ է մշտապես աջակցել Հայաստանին. Ռումեն Ռադրը՝ Ալեն Սիմոնյանին

Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ալեն Սիմոնյանը, ողջունելով ԲՀ նախագահին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատվիրակության ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար: Բուլղարիայի նախագահը նշել է, որ չնայած հայ-բուլղարական սերտ միջպետական հարաբերություններին՝ կա համագործակցության չիրացված մեծ ներուժ արդյունաբերական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: «Հայ համայնքը մեծ ներդրում ունի Բուլղարիայի մշակութային, գիտական և կրթական կյանքում, և մենք ուրախ կլինենք զարգացնել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցությունն այս և այլ ոլորտներում»,- նշել է Բուլղարիայի նախագահը: Անդրադառնալով ժողովրդավարական ինստիտուցիոնալ բարեփոխումներին և Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Ռումեն Ռադևը բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և ընդգծել, որ Բուլղարիան պատրաստ է մշտապես աջակցել Հայաստանին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բուլղարիայի նախագահին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այն խնդիրները, որոնց Հայաստանը բախվում է Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և հարատև անվտանգության հաստատման հարցում: Ռումեն Ռադևն իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ և վստահեցրել, որ Բուլղարիան կանի ամեն բան՝ նպաստելու խաղաղության հաստատմանը: «Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացին, և այս համատեքստում մենք ակնկալում ենք նաև Բուլղարիայի աջակցությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ռազմական և առևտրատնտեսական ոլորտներում:
16:12 - 16 փետրվարի, 2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ նախագահի հետ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ նախագահի հետ

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի եւ ԲՀ խորհրդարանականների հետ: Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առկա սերտ հարաբերությունների մասին` ընդգծելով, որ դրանք հիմնված են երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամության, ընդհանուր արժեքների եւ մշակութային կապերի վրա: Ալեն Սիմոնյանը, ողջունելով ԲՀ ԱԺ նախագահին, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստան-Բուլղարիա երկկողմ միջպետական հարաբերություններում նշանակալի դեր ունեն միջխորհրդարանական կապերը, որոնց խթանումը եւ շարունակական զարգացումը կարեւոր են Հայաստանի համար: «Բարձր մակարդակի կանոնավոր միջխորհրդարանական երկխոսությունը մեծ ներուժ կլինի Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման հարցում: Մենք պետք է խթանենք ուսանողների երկկողմ փոխանակումների գործընթացը եւ բարեկամական խմբերի գործունեությունը»,- ասել է Ալեն Սիմոնյանը: Ռոսեն Ժելյազկովն անդրադարձել է Բուլղարիայի հայ համայնքին, որը մեծ ներդրում ունի հայ եւ բուլղար ժողովուրդների եղբայրական հարաբերությունների հաստատման գործում: Նա նաեւ կարեւորել է հայ-բուլղարական առեւտրատնտեսական պալատի, միջկառավարական հանձնաժողովի եւ խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը: Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Բուլղարիայի ներգրավվածությունը եւ աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից առաջ բերված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման եւ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման համատեքստում: «Բուլղարիան ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ պատրաստ է աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- նշել է Բուլղարիայի խորհրդարանի ղեկավարը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման, երկկողմ եւ բազմակողմ առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության շուրջ: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում, շրջայց կատարել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովում:
18:21 - 15 փետրվարի, 2024
Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ խոսել ենք ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին. Արարատ Միրզոյան

Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ խոսել ենք ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին. Արարատ Միրզոյան

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ։ Ի շարունակություն հուլիսին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում երկու նախարարների քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա անդառնալի հետևանքները ԼՂ 120 հազար բնակչության համար: Ընդգծվել են հատկապես առավել զգայուն խմբերի՝ երեխաների, հղի կանանց, տարեցների համար ստեղծված՝ արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի, խիստ ծանր պայմանները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած միջազգային գործընկերների, տարբեր կառույցների, այդ թվում նաև՝ ՄԱԿ, հստակ գնահատականներին ու կոչերին, Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել ԼՂ-ն Հայաստանին ու մնացյալ աշխարհին կապող միակ ճանապարհը հանդիսացող Լաչինի միջանցքը: Ընդգծվել է լրացուցիչ քայլերի իրականացման հրատապությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրական մտադրության՝ էթնիկ զտման կանխման նպատակով։ Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև գործընկերության ընդլայնմանը, երկուստեք գոհունակություն է արտահայտվել ակտիվացող քաղաքական երկխոսության կապակցությամբ:
13:45 - 09 օգոստոսի, 2023
Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս
 |armenpress.am|

Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Դիվանագետները շրջել են տեղանքում, ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց մանրամասներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։  Դիվանագիտական պատվիրակության կազմում Կոռնիձոր են այցելել հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների անդամները․   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բելառուս Բուլղարիա Իսպանիա Իտալիա Իրան Իրաք Լեհաստան Լիտվա Հնդկաստան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Շվեյցարիա Ռումինիա Ռուսաստանի Դաշնություն Սերբիա Ուկրաինա Ֆրանսիա ԿԽՄԿ ՄԱԿ։
11:36 - 29 հուլիսի, 2023
Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները շարունակում են անշեղորեն զարգանալ. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները շարունակում են անշեղորեն զարգանալ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները, հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, պատմական և մշակութային սերտ առնչությունների վրա, շարունակում են անշեղորեն զարգանալ: Ջերմությամբ եմ հիշում Սոֆիայում կայացած մեր հանդիպումը, որի ընթացքում կառուցողական երկխոսություն ունեցանք միջպետական կապերի հեռանկարների վերաբերյալ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների փոխգործակցության ներուժի հետագա խթանմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:
13:58 - 03 մարտի, 2023