Վահագն Խաչատուրյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
14:48 - 22 մարտի, 2022

Վահագն Խաչատուրյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ 

Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ընդլայնման և փոխգործակցության խորացման շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել