Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են
21:52 - 28 մարտի, 2022

Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են

Շարունակվում են ձնահյուսի պատճառով փակված Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածի մաքրման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են ինչպես տարածաշրջանի ճանապարհները սպասարկող, այնպես էլ այլ կազմակերպությունների տեխնիկական միջոցներ։

Իրականացվող աշխատանքներին տեղում հետևում է Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։

Ձնահյուսի հետևանքով փակված ավտոճանապարհը մարդատար տրանսպորտային միջոցները կարող են շրջանցել Ստեփանավան-Յաղդան-Օձուն ճանապարհահատվածով։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել