Դավիթ Տոնոյանը այցելել է օրեր առաջ վիրավորված զինծառայողներին
14:38 - 15 մայիսի, 2019

Դավիթ Տոնոյանը այցելել է օրեր առաջ վիրավորված զինծառայողներին

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցեց մի քանի բուժվող զինծառայողների։

Նախարարը հանդիպեց Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և իր տրամադրությամբ նախարարին վստահեցրեց, որ շուտ ապաքինվելու է և շարունակի մարտական ծառայությունը։ Դավիթ Տոնոյանը հանդիպեց նաև Արգիշտի Սեփխանյանին ում վիճակը զգալիորեն բարելավված է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել