ՀայՓոստի աշխատակիցների ամանորյա պարգևատրումների մասին լուրերը սխալ ընկալման հետևանք են. հայտարարություն
13:26 - 15 հունիսի, 2022

ՀայՓոստի աշխատակիցների ամանորյա պարգևատրումների մասին լուրերը սխալ ընկալման հետևանք են. հայտարարություն

«Հայփոստ»-ը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Հայփոստ»-ի աշխատակիցների «ամանորյա պարգևատրումների մասին տարածվող լուրերը սխալ ընկալման հետևանք են: «Հայփոստ» ՓԲԸ-ի տարածած հայտարարությունը՝ ստորև։ 

«Հայտնում ենք, որ մամուլում ՀայՓոստի աշխատակիցների «ամանորյա պարգևատրումների» մասին լուրերը սխալ ընկալման հետևանք են:

Տեղեկացնում ենք, որ ՀայՓոստ ՓԲԸ-ն ինքնաֆինանսավորման հիմունքներով, միջազգային կորպորատիվ ստանդարտներին համապատասխան գործող առևտրային կազմակերպություն է:

ՀայՓոստում գործում են կարճաժամկետ ամսական և երկարաժամկետ՝ տարեկան բոնուսային համակարգեր: Հաճախորդներին սպասարկող անձնակազմը (72%) պարգևավճարները ստանում են ամսական՝ կախված իրենց ամսական կատարողականից: Իսկ հաճախորդների հետ անմիջական շփում չունեցող և վարչական աշխատակիցները (28%) պարգևավճարները ստանում են իրենց տարեկան կատարողականին համապատասասխան:

Կատարողականը, կորպորատիվ ստանդարտներին համապատասխան, ընդունվում է դիտորդ խորհրդի կողմից՝ ըստ ընկերության առջև դրված նպատակների: Ընկերության սեփական միջոցներից գեներացվում է ֆոնդ՝ հաշվարկված  կազմակերպության տարեկան բյուջեի մեջ, որտեղից կազմակերպության նպատակներին հասնելու դեպքում, տվյալ աշխատակիցները ստանում են պարգևավճար (Performance bonus):

Կորպորատիվ ստանդարտներից ելնելով՝ տարեկան բոնուսը տրամադրվում է արտաքին (անկախ) աուդիտի կողմից տվյալների հաստատումից հետո:

Ընդհանրապես կորպորատիվ աշխարհում, միջազգային ստանդարտներով աշխատող բոլոր կազմակերպությունները պարգևավճարները վճարում են երկրորդ եռամսյակում՝ միայն հաշվետու տարին հաշվարկելուց և ամփոփելուց հետո»:

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել