armenpress.am: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Sada Cup»-ի երկրորդ փուլում իրար հետ մրցեցին Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը և Իրանի ընտրանին։
Երկու թիմերն էլ գավաթի խաղարկությունը սկսել էին հաղթանակներով ևհավասար պայմաններում մոտեցել այս հանդիպմանը։ Առաջին քառորդն անցավ համառ պայքարում, խաղափուլի սկզբում Հայասատանի հավաքականի բասկետբոլիստները դիպուկ 3 միավորանոցնետումներով առաջ անցան հաշվի մեջ,սակայն Իրանի ընտրանին կարողացավ ոչ միայն հետ բերել կորցրածը, այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ` 16:23:
Երկրորդ քառորդում ընթացավ հավասար պայքար և Հայաստանի ընտրանին կարողացավ կրճատելհաշվի տարբերությունը։ Հայաստան 32:35 Իրան։ Մեծ ընդմիջումից հետո խաղի պատկերըչփոխվեց,պայքարն էլ ավելի թեժացավ և Հայաստանի բասկետբոլիստները կարողացան կշեռքի նժարըթեքել իրենց կողմը 57:55` հօգուտ տան տերերի։ Չորրորդ քառորդում թիմերի անզիջում պայքարը շարունակվեց և Հայաստանի ընտրանու բասկետբոլիստների համառությունը խաղաց իր դերը։ Հայաստանի ազգային հավաքականը 77-73 հաշվով հաղթեց Իրանի հավաքականին:
«Sada Cup»-ի վերջին հանդիպումները կկայանան վաղը․ «Թիմ ԱՄՆ»-ն ուժերը կչափի Իրանի հավաքականի հետ, իսկ Հայաստանի ընտրանին` Սիրիայի ազգային հավաքականի։
comment.count (0)