Ալբանիայում ավարտին են մոտենում կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումները: Այս մասին հայտնում են Բասկետբոլի ֆեդերացիայից։
Նշվում է, որ Հայաստանը կիսաեզրափակչում 75:51 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Լիա Կրումիանը: Նա վաստակել է 32 միավոր, 9 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
Հայաստանը եզրափակչում կմրցի Անդորրա-Կիպրոս զույգի հաղթողի հետ: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին։
comment.count (0)