factor.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցած Ճանպարհային ոստիկանության սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը:
Արման Նավասարդյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել ապրիլի 29-ին։ Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, որը հանգեցրել է մարդու մահվան։
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող Արամ Նավասարդյանը, արագ սլանալով, վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի Սոնա Մնացականյանին: Կինն ու դեռ չծնված երեխան մահացել էին: Այս քրեական գործով անցնող այլ կասկածյալներ և մեղադրյալներ չկան:
comment.count (0)