Նիկոլ Փաշինյանը և Ալեն Բերսեն քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
14:38 - 11 մարտի, 2025

Նիկոլ Փաշինյանը և Ալեն Բերսեն քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել