news.am: Զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ նրանց մոտեցավ Դատախազության ներկայացուցիչ՝ նշելով, որ ծնողներից երկու հոգի կարող են բարձրանալ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման:
«Նվազագույնը ութից տասը հոգի պետք է բարձրանա վերեւ, որ բոլորի կարծիքը լինի: Այս շենքում տասը հոգով ոչ մեկի ոչինչ չենք կարող անել: Կամ էլ Արթուր Դավթյանը պետք է իջնի ներքեւ»,- նշեց ծնողներից մեկը:
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Դատախազության շենքի առջեւ: Նրանք ցանկանում են հանդիպել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նրանց պահանջն է, որ Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:
Նրանք պահանջում են նաեւ, որ գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, եւ որ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության:
Զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ նրանց մոտեցավ Դատախազության ներկայացուցիչ՝ նշելով, որ ծնողներից երկու հոգի կարող են բարձրանալ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման:
comment.count (0)