Ուզբեկստանի խորհրդարանի ստորին պալատը բողոքի զանգվածային ալիքից հետո որոշել է պահպանել Ղարակալպակստանի ինքանավար կարգավիճակը
10:23 - 04 հուլիսի, 2022

Ուզբեկստանի խորհրդարանի ստորին պալատը բողոքի զանգվածային ալիքից հետո որոշել է պահպանել Ղարակալպակստանի ինքանավար կարգավիճակը

Ուզբեկստանի խորհրդարանի օրենսդիր (ստորին) պալատը երկուշաբթի օրը կայացած նիստում կողմ է քվեարկել երկրի Սահմանադրության մեջ Ղարակալպակստանի Հանրապետության ինքնիշխանության վերաբերյալ դրույթների պահպանմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի կազմի մեջ մտնող Ղարակալպակստանի Ինքնավար Հանրապետությունում բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել։ Պատճառն Ուզբեկստանի սահմանդրության մեջ փոփոխությունների առաջարկությունն էր, որով վերացվելու էր Ղարակալպակստանի ինքնիշխան կարգավիճակը և երկրի կազմից դուրս գալու նրա իրավունքը։ 

Ղարակալպակստանի իշխանությունները որպես զանգվածային բողոքի ցույցերի առաջացման պատճառ անվանել էին «հանրապետությունում իրականացվող բարեփոխումների սխալ մեկնաբանություն» և հայտնել պետական մարմինների գրավման փորձի մասին։ Հուլիսի 1-ի երեկոյան երկրի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Նուկուսում իրավակարգը վերականգնվել է, իսկ «քաղաքացիների հետ աշխատանքներ են իրականացվում օրենսդրության խախտման անթույլատրելիության բացատրման ուղղությամբ»։

Լուսանկարը՝ РИА Новости


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել