Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է ամերիկահայ գիտնական և գործարար Նուբար Աֆեյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրին և նշել, որ միշտ ուրախ է նրան տեսնել Հայաստանում: Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար:
Վահագն Խաչատուրյանն ու Նուբար Աֆեյանը քննարկել են Հայաստանում կրթության և գիտության զարգացման հեռանկարները:
Գործարարը նախագահին է ներկայացրել նշված ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի շարունակական ամրապնդմանն ու զարգացմանը միտված ընթացիկ և ապագա նախաձեռնություններն ու ծրագրերը:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկտեղել ջանքերը հասարակական ու կրթական բազմաշերտ ծրագրերի իրականացման համար:
comment.count (0)