Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես ՀՀ ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն. Նուբար Աֆեյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին
Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը X-ի իր էջում անդրադարձել է Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին:
«Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը»,- գրել է նա:
Ապա դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ նա գրել է. «Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն: Եթե ոչ մենք, ապա ո՞վ, եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»:
11:35 - 28 փետրվարի, 2025