#մարzoom [օր 9]. Ջուխտագեղցի վանական համալիրը և բերքուբարիքով հարուստ Պտղավանը

18:41 - 07 հուլիսի, 2022

մարzoom-ի 9-րդ օրն է, և մենք կրկին համալրվել ենք: Մեզ է միացել մեր իրավական լրագրողը` Միլենան:

Եվ այսպես, համալրված թիմով, մենք շարունակում ենք բացահայտել տարածաշրջանի հայտնի ու անհայտ վայրերը: Այսօր այցելել ենք Ջուխտագեղցի վանական համալիր, որի ճանապարհը բարդանցանելի էր, բայց, ինչպես ասում են, մենք հեշտ ճանապարհներ չենք փնտրում:

Հայարփին ու Լիլիթն էլ, հետաքրքիր դեմքերի ու դեպքերի փնտրտուքով, հասել են Պտղավան, հանդիպել Կարինեին, որը պատմել է, թե ինչպես էին ժամանակին հյուրընկալում Վանո Սիրադեղյանին:

Նաև «ծանոթացել» ենք տարատեսակ վայրի կենդանիների հետ, հազար ու մի բնապատկեր տեսել, եղել տարբեր տներում, ոգեշնչվել, շունչ քաշել ու անցել առաջ` դեպի նոր վայրեր, նոր պատմություններ, նոր մարդիկ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել