Այսօր մեր թիմն այցելեց Մշկավանք, որն անտառածածկ բլրի վրա է: Շատ չանցած այնտեղ շարական էր հնչում. մեր օպերատոր Սարգիսն էր երգում` ոգեշնչված վանական համալիրի խորհրդավորությամբ:
Լյուսին էլ այսօր այցելեց Նոյեմբերյանի պետական քոլեջ, հետաքրքրվեց ուսանողական կյանքով ու քոլեջում գործող հողի անալիզի լաբորատորիայով, որը, պարզվում է, մեծապես օգնում է տեղի ֆերմերներին:
Միլենան, որը մեզ երեկ էր միացել, ժամանակ չկորցրեց ու այսօր այցելեց Զորական գյուղ, որտեղ հանդիպեց գյուղի ամենատարեց բնակչին` 8 երեխայի հայր, 24 թոռան, 29 ծոռների ու արդեն իսկ կոռանը սպասող 89-ամյա Միշա պապին:
comment.count (0)