11-րդ օրն է` Նոյեմբերյանում ենք: Փոքր` 538 կմ² տարածք, որտեղ խտացված են պատմություններ` հնագույն կոթողների մասին, ինքնատիպ գյուղերի ու ստեղծարար մարդկանց մասին: Ջահելների մասին, որոնց նպատակները չեն կաշկանդվում, տատ ու պապերի մասին, որոնց կյանքը փռված է բարձր լեռների լանջերին:
Մեր թիմն օրվա առաջին կեսն անցկացրեց Ոսկեպարի մոտակայքում. բարձրացանք լեռն ի վեր, այցելեցինք Կորաբերդ, լքված բերդ-աշտարակ տեսանք, 12-րդ դարի կամրջով անցանք: Միլենան էլ այցելեց Բերդավանի «Կենաց կավ» կավագործության կենտրոն, որտեղ «յուրաքանչյուրը և՛ աշակերտ է, և՛ ուսուցիչ. մի օր սովորում են, մի օր` սովորեցնում»:
Երեկոյան հավաքվեցինք Ապրելատեղի խարույկի շուրջ: Զրուցեցինք տարածաշրջանի առանձնահատկությունների մասին, մասնագետներին ու տեղացիներին լսեցինք: Հետո երգեցինք ու կիթառ նվագեցինք:
comment.count (0)