Դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի գործող նախագահին
09:35 - 17 մայիսի, 2019

Դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի գործող նախագահին

Մայիսի 16-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությանից հետո տեղի ունեցավ Ուկրաինայի ղեկավարի և դեսպանի զրույցը, որին ներկա էր նաև արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը։

Պետրո Պորոշենկոն հետաքրքվել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներով:
Դեսպան Սեյրանյանը հավաստեց, որ մեծ նվիրումով կիրականացնի իր պատասխանատու առաքելությունը հայ-ուկրաինական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։

Զրուցակիցները համաձայնեցին քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտության շուրջ՝ նշելով նաև, որ Հայաստանի Ազգային ժողովում վերջերս ստեղծված Ուկրաինայի հետ բարեկամության խումբը կհանդիսանա միջխորհրդարանական գործակցության կարևոր գործիք:

Կողմերը հատուկ ուշադրություն դարձրին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցերին, մասնավորապես, կարևորելով նաև հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել