Ըստ Պուտինի՝ ռուսական ուժերը Խարկովը գրավելու մտադրություն չունեն
 |azatutyun.am|
18:34 - 17 մայիսի, 2024

Ըստ Պուտինի՝ ռուսական ուժերը Խարկովը գրավելու մտադրություն չունեն |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Խարկովը գրավելու մտադրություն այսօրվա դրությամբ չունեն։ Պետական այցով Չինաստանում գտնվող Պուտինն ուրբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսում մեկնաբանելով Խարկովի ուղղությամբ ռուսական ուժերի գործողությունները, ասել է, որ նրանք շարժվում են խստորեն ըստ պլանի։

Ռուսական ուժերի առաջխաղացման համար նա մեղադրել է ուկրաինական կողմին, ասելով, թե նրանք հրետակոծում են Բելգորոդի մարզը, ուստի ռուսական ուժերը «սանիտարական գոտի» են ստեղծում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ ռուսական ուժերը մոտավորապես 10 կիլոմետր առաջ են շարժվել, բայց ուկրաինական կողմին հաջողվել է կայունացնել իրավիճակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել